Իրանը համաձայնել է Ուկրաինային փոխանցել է հունվարի 8-ին խոցված Boeing-ի «սև արկղերը»

23:54 • 11.03.20

Իրանի իշխանությունները համաձայնել են Ուկրաինային փոխանցել հունվարին խոցված Boeing 737-800-ի «սև արկղերը»: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն:

«Իրանի ներկայացուցիչ Ֆարհադ Փարվարեշը Մոնրեսալում կայացած նիստում ասել է. «Իրանը համաձայն է «սև արկղերն» ուղարկել Ուկրաինա, որտեղից դրանք կփոխանցվեն Ֆրանսիային, եթե հավելյալ փորձաքննություն անհրաժեշտ լինի»»,- գրել է դեսպանն իր թվիթերյան էջում:  

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավը վթարվել է հունվարի 8-ին՝ օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Պաշտոնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով մահացել է 146 մարդ, որոնց թվում՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանսատնի քաղաքացիներ: 

Իրանի իշխանությունները հունվարի 11-ին հայտարարել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է երկրի զինուժի կողմից՝ մարդկային սխալի պատճառով. օդանավը թռչելիս է եղել ռազմական կառույցի մոտով և սխալմամբ ընկալվել է որպես «թշնամական թիրախ»: