Իտալացին ավոկադոյի վրա փորագրություններ անելով՝ մրգերը վերածում է արվեստի ինքնատիպ գործերի (լուսանկարներ)

12:23 • 11.03.20

Իտալացի Դանիել Բարեսի անունով երիտասարդը համացանցում ճանաչում է ստացել իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ. իտալացին սովորական ավոկադոյի վրա կարողանում է իսկական արվեստի գործեր փորագրել, գրում է odditycentral.com կայքը։ 

Բարեսին սննդի վրա փորագրել է սկսել դեռևս յոթ տարեկանից։ Տարիների ընթացքում բազմազան փորագրություններ է արել տարբեր մրգերի ու բանջարեղենի վրա, սակայն, ինչպես ինքն է նշում, ամենամեծ ուշադրությունը մշտապես ավոկադոն է գրավում։

«Ես ձեռք եմ տալիս դանակիս, միտքս հանձնում եմ սրտիս, որն էլ ուղղակիորեն փոխանցվում է ձեռքերիս, որոնք տարբեր ձևավորումներ են ստեղծում։ Հրաշքի է նման»,– նշել է արվեստագետը։

Բարեսիի գործում հիացմունքի է արժանի նաև այն արագությունը, որով նա աշխատում է: Եթե արվեստագետը չշտապի, ապա ավոկադոն խնձորի նման կարճ ժամանակում կփոխի գույնն ու փորագրությունը կկորցնի ողջ գեղեցությունը։

Իտալացի երիտասարդը, որն այժմ Ավստրալիայում է բնակվում, փորագրության՝ աշխարհի երկակի չեմպիոն է։ 2015 թվականին արժանացել է Իտալիայի Ազգային չեմպիոն տիտղոսին և նույն տարում դարձել փորագրության՝ Եվրոպայի չեմպիոն։

 

Картинки по запросу "Daniele Barresi avocado sculptor"Картинки по запросу "Daniele Barresi avocado sculptor"Картинки по запросу "Daniele Barresi avocado sculptor"Image result for he Intricate Avocado Carvings of Daniele BarresiКартинки по запросу "Daniele Barresi avocado sculptor"

 
 
 
View this post on Instagram

3D avocado art

Իտալացին ավոկադոյի վրա փորագրություններ անելով՝ մրգերը վերածում է արվեստի ինքնատիպ գործերի (լուսանկարներ)