«Իրավիճակը լուրջ է, նախարարը` անլուրջ». Կարո Փայլանը թուրք նախարարին քննադատել է կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն չանելու համար
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցմանը:
«Կորոնավիրուսի համաճարակից ժողովրդին պաշտպանելու համար ցանկացած միջոց պետք է ձեռնարկել: Այդ համաճարակը հարվածելու է նաև տնտեսությանը: Էկոնոմիկայի նախարարը ոչ մի հայտարարություն չի արել ձեռնարկվելիք միջոցների մասին: Իրավիճակը լուրջ է, նախարարը` անլուրջ»,- Facebook-ի էջում գրել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայում բարձր մակարդակ ունեցող գործազրկությունը կորոնավիրուսի պատճառով էլ ավելի է աճելու:
Մարտի 10-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր Թուրքիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:










