Իրանի փոխնախագահն ու երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով. վարակակիրների թիվը երկրում հասել է 9000-ի
Իրանական «Ֆարս» գործակալությունը հրապարակել է COVID-19 կորոնավիրուսով վարակված պաշտոնյաների ցանկը, որը համալրել են փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության նախարար Ալի Մունեսանը, արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ռահմանին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ջահանգիրին կարանտինի մեջ է գտնվում և բուժում է անցնում, մյուսների մոտ ինքնազգացողությունն ավելի լավ է:
Գործակալության տվյաներով՝ երկրում վարակվածների թիվը հասել է 9000-ի, մահացել է 354 մարդ, բուժվել՝ 2900-ը: Իրանում կորոնավիրուսի տարածման մասին հայտնի էր դարձել փետրվարի 19-ին:










