Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը, առաջարկում է մշտական կապ պահել դեսպանության հետ

16:57 • 11.03.20

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը, առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ:

Դեսպանությունը հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլ․ փոստին (armkazakhstanembassy@mfa.am) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։

«Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ: