Եղեգնաձոր քաղաքում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ

17:17 • 11.03.20

Մարտի 11-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկութուն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել են մոտ 2000 քմ խոտածածկույթ, 50 հակ անասնակեր և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ: