Միլա Յովովիչի դուստրը կնկարահանվի Փիթեր Փենի մասին նոր դիսնեյյան ֆիլմում

15:55 • 11.03.20

Ամերիկյան Disney ընկերությունը հայտնել է շոտլանդացի գրող Ջեյմս Բարիի «Փիթեր Փեն» ստեղծագործության նոր էկրանավորման գլխավոր դերակատարների անունները։

Մեծանալ չցանկացող տղայի դերը Ալեքսանդր Մոլոնին կկատարի, իսկ թռչող փերու՝ Վենդիի կերպարում հանդես կգա դերասանուհի Միլա Յովովիչի և ռեժիսոր Փոլ Անդերսոնի դուստրը՝  Էվա Գաբո Անդերսոնը, հայտնում է Variety–ն։

Նախագիծն արդեն ստացել է Peter Pan & Wendy («Փիթեր Փեն և Վենդի») անվանումը։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակներից մեկը կլինի Դևիդ Լոուրին: Սցենարի հեղիանկներից է նաև Թոբի Հոլբրուքսը։

Պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվի Ջիմ Ուիթաքերը:

 

 
 
 
View this post on Instagram

Everyone, get ready to meet young Black Widow.

Միլա Յովովիչի դուստրը կնկարահանվի Փիթեր Փենի մասին նոր դիսնեյյան ֆիլմում