Ավստրալիայում օդանավի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

14:16 • 11.03.20

Ավստրալիայում թեթևշարժիչային օդանավի կործանման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է 9news.com.au կայքը։  

Դեպքը տեղի է ունեցել Քուինսլենդ նահանգում։  Վթարված ինքնաթիռի մասերը գտել են Քեյփ Յորք թերակղզու ափերին։

Օդանավը թռիչքուղու վրա վայրէջք կատարելու երկու փորձ է արել, սակայն երրորդ փորձի ժամանակ այն ողբերգական վթարի է ենթարկվել:

Ոստիկանությունն այժմ փորձում է կապվել զոհվածների հարազատների հետ կատարվածի մասին տեղյակ պահելու նպատակով։  Նշվում է, որ բոլոր զոհվածները պետական դեպարտամենտի աշխատակիցներ են եղել։