Երևանում կին գրպանահատը ձերբակալվել է․ գողացած դրամապանակում 300,000 դրամ ու 300 դոլար է եղել (տեսանյութ)

16:36 • 11.03.20

Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:

Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:

Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: