Ռուս պրանկերները բնապահպան Գրետա Տունբերգի «անունից» զրուցել են արքայազն Հարիի հետ
Ռուս պրանկերներ Ալեքսեյ Ստոլյարովը և Վլադիմիր Կուզնեցով, որոնք ներկայանում են Լեքսուս և Վովան կեղծանուններով, զանգահարել են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին և նրա հետ զրուցել պատանի բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգի անունից:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Ստոլյարովը նշել է, որ արքայազնի հետ զրուցել են կլիմայական փոփոխությունների հարցում Թրամփի քաղաքականության և արքայական ընտանիքի անդամի պարտականությունները վայր դնելու թեմաների մասին:
Արքայազն Հարին երկու զանգ է ստացել պրանկերներից, որոնք վերջինիս հետ խոսել են Տունբերգի ձայնով: Նրանց հետ զրույցում արքայազն Հարին նշել է, որ միապետական ընտանիքի անդամի պարտականությունները թողնելու որոշումն իրեն «հեշտ չի տրվել»:










