Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցները հանդիպեցին սիսիանցիների հետ (տեսանյութ)

13:20 • 11.03.20

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի կողմնակիցներն այս պահին հանդիպում են սիսիանցիների հետ։

Հիշեցնենք, որ նրանք, այդ թվում՝ ՀՀ վարչապետը երեկ քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզից։ Նրանք արդեն եղել են Մեղրի և Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում և Տեղ, Շինուհայր համայնքներում։