Տավուշի ոստիկաները ապօրինի հրազեն ու փայտանյութ են հայտնաբերել (տեսանյութ)
Մարտի 9-ին՝ ժամը 16-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ
հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել նույն գյուղի 63-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Փայտանյութի ծավալն արձանագրելիս ոստիկանները մեքենայում հայտնաբերել են «Իժ» տիպի 16 մմ տ/չ մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, 10 փամփուշտ և կրակված փամփուշտի 3 պարկուճ:
Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։










