ԱՄՆ-ի կոնգրեսականի աշխատակազմում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման դեպք. Politico
Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ օրենսդրի աշխատակազմի անդամն աշխատում Է նրա գրասենյակում, որը գտնվում Է ԱՄՆ-ի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքերից մեկում: Քանթուելը պարտավորեցրել Է իր բոլոր աշխատակիցներին այս շաբաթ աշխատել հեռավար եղանակով: Սենատորը նաև խնդրել Է նրանց հետազոտություն անցնել կորոնավիրուսի առակայությունն ստուգելու համար:
CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն, որը վկայակոչում Է տեղական իշխանություններին և Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններին (CDC), Միացյալ Նահանգներում գրանցվել Է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 1237 դեպք, մահացել Է 37 մարդ:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019թ. դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










