Չնայած ջանքերին՝ վիրուսը շարունակում է տարածվել. Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակելու մասին

23:51 • 12.03.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ երկրում կփակվեն բոլոր դպրոցներն ու համալսարանները. տեղեկացնում է Independent-ը:

Հեռուստատեսային ուղերձում Մակրոնը նշել է, որ մահացու վարակի տարածումը կանխելուն ուղղված այս միջոցառումը կսկսվի երկուշաբթի օրվանից:

«Սա ամենալուրջ առողջապահական ճգնաժամերից մեկն է, որին երբևէ բախվել է Ֆրանսիան: Չնայած ջանքերին՝ վիրուսը շարունակում է տարածվել»,-ասել է Մակրոնը:

Նա 70 տարեկանից բարձր տարիքային խմբում գտնվող մարդկանց կոչ է արել հնարավորինս խուսափել այլ մարդկանց հետ շփումներից:

Նմանատիպ միջոցառումների մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Իռլանդիայի վարչապետը՝ նշելով, որ կկազմակերպվի հեռահար ուսուցում: