Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում հրդեհի պատճառով այրվել է մոտ 1500 հակ անասնակեր

14:40 • 12.03.20

Մարտի 11-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծղուկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:51-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր: