Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումների մասին իր որոշումները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումներ: Այս մասին տեղեկանում ենք www.e-gov.am կայքից:
Մանասավորապես, մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:
Վարչապետի մարտի 11–ի որոշմամբ՝ չեղարկվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։
Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ դեպի Եվրոպա չվերթները կորոնավիրուսի պատճառով կասեցվել են, հետևաբար զուտ զգուշավորության պատճառով՝ մեր պատվիրակությունները չեն կարող Եվրոպա մեկնել։










