Հանրապետության հրապարակի մի հատվածում կթույլատրվի տուրիստական ավտոբուսների կայանումը (տեսանյութ)

21:39 • 12.03.20

Հանրապետության հրապարակի ՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմացի հատվածում այսուհետ թույլատրվելու է տուրիստական ծառայություններ մատուցող ավտոբուսների և միկրոավտոբուսների կայանումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Այլ տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է մեքենան կայանել հիշյալ հատվածում»,- ասված է Ոստիկանության տարածածա հայտարարության մեջ: