Սերժ Թանկյանը Նոր Զելանդիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

16:48 • 12.03.20

System of a Down ռոք խմբի հայազգի վոկալիստ Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Newshub-ը:

«Կարևոր է, որ մարդիկ իմանան այդ ցեղասպանության մասին: Շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Եվրոպական Միությունը, Վատիկանը և Ռուսաստանը ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,- ասել է երաժիշտը:

Հարցին, թե արդյոք երաժիշտը կցանկանար, որ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փեթերսը օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, Թանկյանը դրական պատասխան է տվել:

Աղբյուրը գրում է, որ Նոր Զելանդիայում մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը սեպ կխրի Թուրքիայի հետ հարաբերություններում: