Լոռու մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել մարզի 6 գյուղերի բնակիչներ, որոնք պահանջում են հիմնանորոգել ավտոճանապարհները. Shamshyan.com

17:08 • 12.03.20

Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ Լոռու մարզի Թումանյան Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 6 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել Լոռու մարզպետարանի առջև՝ պահանջելով հիմնանորոգել իրենց գյուղերի ճանապարհները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Բնակիչների խոսքով՝ քարուքանդ ճանապարհի պատճառով դադարել է գործել գյուղի տրանսպորտը, շարքից դուրս են եկել սեփական մեքենաները, իսկ շտապօգնությունն էլ գյուղ մեծ դժվարությամբ է հասնում:

Մարզպետարանի բակում հավաքվածների հետ հանդիպել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով վստահեցրել է, որ նշված գյուղերի ճանապարհահատվածները կհիմնանորոգվեն հաջորդ տարի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: