Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ՍԴ նիստին ներկա գտնվելուց․ Հրայր Թովմասյան

17:10 • 12.03.20

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել մարտի 17-ի ՍԴ նիստին ներկա գտնվելուց։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին»,-ասված է ՍԴ նախագահի տարածած հայտարարության տեքստում։