Ջրառատում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել․ վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

09:50 • 12.03.20

Մարտի 11-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ֆ., ծնված 2001 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: