Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցնում
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել, որի արդյունքները դեռ չեն ստացվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բրազիլական աղբյուրները:
Բացի այդ, նշվում է, որ մի շարք տեղական պարբերականներ սխալմամբ լուր են հաղորդել, որ նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն հետազոտության պատասխանները դեռ հայտնի չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահին կից հաղորդակցման հարցերով հատուկ քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Իսպանական El Tiempo-ի տվյալներով՝ վերջինս օրեր առաջ հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վայնգարտենը Բոլսոնարուի հետ միասին հանգստյան օրերին այցելել էր ԱՄՆ, որտեղ էլ հանդիպել է նախագահ Թրամփին:










