Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ․ քաղաքապետի պարզաբանումը

10:46 • 12.03.20

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  հերքելով տեղեկությունը, թե կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնի բնակիչներ են։

Նա նշել է, որ վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

Մտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»: