Դինքի գործով անցած թուրք նախկին հետախույզին սպանված են հայտնաբերել

16:16 • 12.03.20

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով թուրքական ժանդարմերիայի՝ ձերբակալված և հետագայում ազատ արձակված հետախույզ Շերեֆ Աթեշին սպանված են հայտնաբերել  իր մեքենայում: Այս մասին տեղեկացնում է takvim.com.tr կայքը:

Նշվում է, որ Աթեշը զինված հարձակման է ենթարկվել: Հարձակվողներն Աթեշին սպանելուց հետո արագ փախուստի են դիմել, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապօգնությունը: Վերջիններս թոշակի անցած հետախույզին հայտնաբերել են արնաշաղախ:

Թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը, ըստ որոշ վարկածների, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ է եղել սպանությունը կազմակերպող և իրականացնող անձանց հետ, որոնք հետևել են զոհին: