Վրաստանում բախում է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև
Վրաստանի Գարդաբանի շրջանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել վրացի և ադրբեջանցի երիտասարդների միջև: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ստացված տվյալների համաձայն՝ կոնֆլիկտը ծագել է ոչ թե ազգային, այլ կենցաղային հողի վրա:
Մի քանի էթնիկ ադրբեջանցիներ տուժել են քարերի հարվածներից, մի վրացի դանակով վիրավորում է ստացել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:










