Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25-ի

20:21 • 12.03.20

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակվածների թիվը հասել է 25-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի կառավարության ստեղծած հիվանդությունների վերահսկմանը նվիրված կայքում:

Վարակվածների թիվը 25-ն է, կարանտինի ռեժիմի տակ են գտնվում 295 մարդ, ստացիոնար բուժկենտրոններում հսկողության տակ 49 մարդ է գտնվում:  

Ավելի վաղ հաղորդվում էր Վրաստանում կորոնավիրուսով վարակման 24 դեպքի մասին: Հիվանդների մեծամասնությունը ժամանել է Իտալիայից և Իրանից, կամ շփում է ունեցել այդ երկրներ այցելածների հետ:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի տարածումը համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է 116 երկրում: Ողջ աշխարհում վարակակիր է մոտ 127 863 մարդ, մահացել է 4718-ը: