Իրաքում ամերիկյան ռազմաբազա է հրթիռակոծվել. ամերիկացի և բրիտանացի զինվորականներ են զոհվել. կան տուժածներ

00:49 • 12.03.20

Իրաքում ամերիկյան բազան հրթիռային հարված է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսին:

Reuters-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել են 2 ամերիկացի և 1 բրիտանացի զինծառայողներ: Բացի դա, ևս 12 զինվորական վիրավորում է ստացել:

Քենինգսը հաղորդել է, որ «Քեմփ Թաջ» բազայի ուղղությամբ արձակվել է մոտ 15 ոչ մեջ հրթիռ: