Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանությունում տրվել է ավելի քան 14 միլիարդ ՀՀ դրամ պարգևավճար. Yerkir.am

18:35 • 12.03.20

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վճարված պարգևատրման չափը կազմել է 14 131 843 600 ՀՀ դրամ (ավելի քան 29.500.000 ԱՄՆ դոլար):  

Փաստորեն՝ ՀՀ ոստիկանությունում ամսական պարգևավճարների թիվը կազմում է մոտ 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: