Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը արգելափակել է Սթիվեն Սիգալի հաշվեհամարը

20:27 • 12.03.20

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը արգելափակել  է ռուսական քաղաքացիություն ունեցող հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալի հաշվեհամարը, գրում է gazeta.ru-ն։ 

Նշվում է, որ Սիգալն իր ֆինանսների մասին Մոսկվայի շրջանի թիվ 22 դաշնային հարկային ծառայությանը ժամանակին զեկույց չի ներկայացրել։  

Տեղեկությունների համաձայն՝  դերասանի բանկային հաշվեհամարը արգելափակվել է փետրվարի 29-ից, որին, սակայն, աստղը որևէ կերպ դեռևս չի արձագանքել։

Մարտաֆիլմերի հայտնի դերասանը 67 տարեկան է։ Սիգալը ռուսական անձնագիր ստացել է 2016 թվականին: