Ինչ է տեղի ունենում, երբ նոր համավարակը հարվածում է հնագույն քաղաքին. National Geographic-ն անդրադարձել է Վենետիկի դատարկված փողոցներին ու հրապարակներին

23:23 • 12.03.20

Վենետիկին «պատուհասած» միակ «ժամականակից վիրուսը» զբոսաշրջիկերի հոսքն է եղել, որը կազմել է տարեկան առնվազն 23 մլն մարդ, որոնք բաց չէին թողնում հնարավորությունը հենց իտալական ափերից հիանալու Ադրիատիկ ծովի գեղեցկությամբ:

Սակայն, ինչպես ներկայացնում է National Geographic-ը, նոր տեսակի COVID-19 իրական կորոնավիրուսի տարածման պատճառով դատարկվել է Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակն ու բազիլիկը և քաղաքի այլ տեսարժան վայրեր:  

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածության գրանցված դեպքերը հասել են 12 400-ի՝ եվրոպական այս երկիրը դարձնելով վարակվածների թվով առաջատարը Չինաստանի սահմաններից դուրս:

Նշենք, որ մարտի 8-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարանտինային ռեժիմ էր սահմանել իտալական 14 նահնագներում: Մեկ օր անց հայտարարվել էր, որ 60 մլն բնակչություն ունեցող ողջ երկիրն է հայտնվում «կարմիր գոտում»:

Փետրվարին դեռ հայտնի էր դարձել, որ չեղարկվում է Վենետիկի ամենամյա կառնավալը, որը ամենահայտնի փառատոններից մեկն է ողջ աշխարհում:

Ուշագրավ իրադարձություններից էր նաև Հռոմի պապի նախորդ կիրակնօրյա ավանդական ելույթը, որն ուղիղ հեռարձակմամբ է ներկայացվել հավատացյալներին: Ֆրանցիսկոս պապը սովորականի պես չի մոտեցել Սուրբ Պետրոսի տաճարի պատուհանին՝ ողջունելու հավաքված մարդկանց: