Հարվի Վայնշթեյնը հոսպիտալացվել է սեռական բռնարարքների պատճառով 23 տարվա ազատազրկման դատապարտվելուց ժամեր անց
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը սրտի շրջանի ցավերի պատճառով հոսպիտալացվել է, փոխանցում է CNN -ը՝ հղում տալով նրա ներկայացուցիչ Ջուդա Էնգելմայերին:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ դա տեղի է ունեցել պրոդյուսերի՝ սեռական բնույթի հանցագործությունների պատճառով 23 տարվա ազատազրկման դատապարտվելուց ժամեր անց:
Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանը չորեքշաբթի Վայշնթեյնին դատապարտել էր 23 տարվա բանտարկության: Նրան մեղավոր են ճանաչել բռնաբարությունների համար: Մեղադրյալը դատարանի դահլիճ է եկել ձեռնաշղթաներով և սայլակով, քանի որ այս ամսվա սկզբին սրտի ստենտավորման վիրահատություն էր տարել:










