Սպիտակ տունը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է էքսկուրսիաների անցկացումը

22:58 • 12.03.20

Սպիտակ տունը կդադարեցնի էքսկուրսիաները կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան այցելությունների համակարգման բաժնին, որպես կանխարգելիչ միջոց էքսկուրսիաները Սպիտակ տան տարածքում ժամանակավորապես դադարեցվում են:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1300-ը, 38 մարդ մահացել է: