Իտալիայում ամուսինները կորոնավիրուսից մահացել են 2 ժամվա տարբերությամբ
Իտալիայում ամուսնական զույգը կորոնավիրուսից մահացել է երկու ժամվա տարբերությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իտալական Corriere Della Sera պարբերականը:
Ամուսինները Բերգամո նահանգի Ալբինո քաղաքի բնակիչներ էին, որոնք միասին ապրել են 60 տարի: Տղամարդը մահացել է 86 տարեկան հասակում, կինը՝ 82:
Նրանց որդու խոսքով՝ նրանք ութ օր տանն են անցկացրել 39 աստիճան ջերմությամբ: Տղամարդուն հոսպիտալացրել են շաբաթ, կնոջը՝ կիրակի: Ամուսինները կյանքից հեռացել են երեքշաբթի:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել 12 000-ը, մահացածներինը՝ 1000-ը:









