Ադրբեջանի մի շարք մզկիթներում կորոնավիրուսի պատճառով արգելվել է հոգեհանգստի արարողությունների անցկացումը

10:32 • 13.03.20

Կորոնավիրուսի տարածման պատճառով Ադրբեջանի մի շարք մզկիթներում արգելվել է հոգեհանգստի արարողության անցկացումը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Կովկասի մահմեդականների վարչության հրահանգով՝ մյուս մզկիթների արարողությունների սրահում հոգեհանգիստներ անցկացնելու համար սահմանափակումներ են մտցվել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: