Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չկան
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չկան: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է նախագահի որդին՝ Էդուարդու Բոլսոնարուն: Փոխանցում է Life.ru-ն:
«Ժաիր Բոլսոնարուն կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել: Պատասխանները դեռ չկան, սակայն նրա մոտ վարակի որևէ ախտանշան չկա»,- գրել է նա:
Ավելի վաղ մի շարք տեղական պարբերականներ սխալմամբ լուր էին հաղորդել, որ նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն հետազոտության պատասխանները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ նախագահին կից հաղորդակցման հարցերով հատուկ քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:










