WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատ է արձակվել

12:06 • 13.03.20

Պետական գաղտնի տեղեկությունների սկանդալային հրապարակումներով զբաղվող WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատ է արձակվել բանտից:

Ինչպես հայտնում է bbc.com-ը, ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցն անազատության մեջ էր նախորդ տարվա մայիսից և գտնվում էր Վիրջինիա նահանգի բանտերից մեկում:

Հայտնի է, որ Մենինգը հրաժարվել էր WikiLeaks-ի գործով վկայություն տալ: Այժմ դատավորը վճռել է, որ Մենինգի կողմից վկայություն տալու անհրաժեշտություն այլևս չկա:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մենինգը 2013թ. մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ ռազմական գաղտնիքները հիշյալ կայքին փոխանցելու համար:

Սեռափոխված նախկին հետախույզը, որն այժմ որպես կին է ներկայանում, հրաժարվել է համագործակցել քննության հետ ու պատասխանել WikiLeaks-ի հետ համագործակցության մասին հարցերին՝ պատճառաբանելով, որ 2013թ. դատավարության ժամանակ ինքն արդեն ամեն ինչ ասել է:

 

 

Картинки по запросу "Chelsea Manning"Картинки по запросу "Chelsea Manning"