Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս պահին քննարկում ենք Արցախում կայանալիք համապետական ընտրությունների մեր քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը. Արայիկ Հարությունյան

12:57 • 13.03.20

Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումն անորոշ ժամկետով հետաձգվում է: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

«Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ»,- գրել է Հարությունյանը և բոլորին մաղթել առողջություն: