Կորոնավիրուսի պատճառով հետձագվել է «Մուլան» ֆիլմի պրեմիերան
Ամերիկյան Disney ընկերության «Մուլան» ֆիլմի պրեմիերան հետձագվել է կորոնավիրուսի պատճառով, հայտնել է կինոնկարի ռեժիսոր Նիկի Կարոն Instagram սոցիալական կայքի իր էջում:
Նախատեսվում էր, որ ֆիլմը պետք է հանրությանը ներկայացվեր մարտի 27-ին. կորոնավիրուսի և «անընդհատ փոփոխվող հանգամանքների» պատճառով պրեմիերան հետաձգվել է անհայտ ժամկետով:
«Սրտով մենք նրանց հետ ենք, որոնց մոտ վիրուս է հայտնաբերվել և հույս ունենք, որ Մուլանի մարտական ոգին կաջակցի և կոգեշնչի բոլոր նրանց, ովքեր պահպանում են մեր անվտանգությունը»,- գրել է Կարոն:
«Մուլան» ֆիլմը ստեղծվել է 1998 թվականին Disney կինոստուդիայի կողմից ստեղծված համանուն մուլտֆիլմի մոտիվներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, Նիկի Կարոն հայտարարել է, որ ֆիլմում կբացակայի Մուշու վիշապի կերպարը:
1998թ. նկարահանված օրիգինալ մուլտֆիլմում գլխավոր հերոսուհուն օգնող փոքրիկ վիշապը թեև անփոխարինելի է, սակայն ֆիլմում չկա:
«Կարծում եմ՝ մեր ֆիլմը պետք է շնորհակալ լինի Մուշուին նրա անփոխարինելի լինելու համար: Մենք չենք կրկնի դասականը. մեր ֆիլմում կա հոգևոր էակ, որը կապված է Մուլանի նախնիների հետ, սակայն դա Մուշուն չէ»,-բացատրել է Կարոն:
Հայտնի է, որ մուլտֆիլմի երկրպագուներից շատերին այս լուրը տխրեցրել է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ռեժիսորական նման մոտեցումը հնարավորություն կտա ֆիլմի ստեղծողներին նոր բան ներկայացնել:










