Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հռոմում փակվել են բոլոր եկեղեցիները
Հռոմի թեմը երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված որոշել է մինչև ապրիլի 3-ը փակել քաղաքի բոլոր եկեղեցիները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ANSA-ին:
Իտալիայում համաճարակով վարակվածների թիվը գերազանցում է 15 000-ը, մահացել է ավելի քան 1000 մարդ: Երկրում արգելված են մասսայական միջոցառումները, փակ են ուսումնական հաստատություններն ու զվարճանքի վայրերը:










