Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման 2-րդ դեպքն է գրանցվել

11:47 • 13.03.20

Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման երկրորդ դեպքն է գրանցվել, տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

«Անցյալ գիշերվա թեստը շատ վատ պատասխան է տվել: Մենք ևս մեկ հիվանդ ունենք: Մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք վարակի տարածումը կանխելու համար: Մենք կլուծենք այս խնդիրը»,-հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: