ԱՄՆ-ում լեռնային առյուծը հարձակվել է 2 քաղաքացու վրա (տեսանյութ)

16:06 • 13.03.20

ԱՄՆ Կոլորադո նահանգի Լարիմեր շրջանում լեռնային առյուծը (պումա) հարձակվել է ոստիկանության կին աշխատակցի և տեղի բնակիչներից մեկի վրա. կատարվածի տեսանյութը հրապարակվել է համացանցում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ոստիկանն առանց զենքի կարողացել է պաշտպանվել ճանկերով իրեն վնասել փորձող վայրի կենդանուց:

Կին ոստիկանն ու բնակիչը թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ տեսանյութում։