Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում. shamshyan.com
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի M 452 KH 48 RUS համարանիշի և 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշի 36 MD 863 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշները և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում: րությունյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










