Իտալիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիեռպաուո Սիլերին վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իտալացի գործչի ֆեյսբուքյան հաղորդագրությունը:
«Օրեր առաջ ես շփում եմ ունեցել հավանական վարակակրի հետ: Հենց որ հասկացա, որ ինձ մոտ ախտանշաններ են նկատվում, ես ինքնամեկուսացվեցի և սկսեցի աշխատել հեռակա կարգով: Հետազոտությունը դրական արդյունք է տվել»,- գրել է Սիլերին:
Վերջինս նշել է, որ իր կինն ու երեխան իրենց լավ են զգում և բնակվում են տան առանձին սենյակում:










