Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelle d'Armenie պարբերականը:
ֆեյսբուքյան իր էջում միջադեպի մասին գրառում է կատարել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կոչ եմ անում ՀՀ ԱԳՆ-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ոստիկանությանը ակտիվ քայլեր ձեռնարկել պարզելու նման վանդալիզմ գործած անձանց ինքնությունն ու նրանց պատասխանատվության կանչել, ինչպես նաև հետայսու իրականացնել հուշահամալիրի արդյունավետ պաշտպանություն»,- գրել է Մարուքյանը:










