Apple-ը ժամանակավորապես փակում է իր բոլոր խանութները Չինաստանի սահմաններից դուրս
Ամերիկյան Apple ընկերությունը մինչև մարտի 27-ը փակում է Չինաստանի սահմաններից դուրս գտնվող իր բոլոր խանութները՝ կորնավիրուսի տարածումը կանխելու համար:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին շաբաթ հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը: Բացի այդ, ընկերությունը 15 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի համաշխարհային հետևանքներից վերականգնմանը:
Քուկը տեղեկացրել է, որ շաբաթ օրվանից Չինաստանի տարածքում գտնվող բոլոր խանութները վերաբացվել են:
Հիշեցենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակի տարածման կենտրոն է անվանել Եվրոպան, մինչդեռ Չինաստանում վիրուսը նահանջում է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանում վարակման ավելի քիչ դեպք է գրանցվել, քան այլ երկրներում:










