Բազմամարդ զբոսավայրերից մինչև ուրվական քաղաքներ. CNN-ը ցուցադրել է հայտնի տեսարժան վայրերի տեսքը կորոնավիրուսից առաջ և հետո (տեսանյութ, լուսանկարներ)
Հռոմում և Իտալիայի բազմաթիվ այլ քաղաքներում զբոսնելիս շատերն են երազել այնպիսի լուսանկար անել, որում տասնյակ մարդիկ չեն երևա, այլ միայն իրենց նախընտրած տեսարժան վայրն ու իրենք, սակայն տարիներ շարունակ դա անելը հերոսական քայլ էր թվում:
Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով Իտալիայի քաղաքների, հրապարակների, փողոցների ներկայիս դատարկությունը: Շատ փողոցներ ու կայարաններ, ռեստորաններ ու թանգարաններ այժմ դատարկ են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Իհարկե, լուսանկար անելն այդ պարագայում ավելի հեշտ ու հաճելի կլիներ, սակայն դրա համար ներկա պահին կարող են տուգանել և անգամ ձերբակալել, քանի որ երկիրը գտնվում է համազգային կարանտինի մեջ:
Նման իրավիճակ է տիրում ոչ միայն Իտալիայում, այլև մի շարք այլ երկրներում ու տարածաշրջաններում, ինչպես օրինակ՝ Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Իսրայելում:
Պարբերականի հրապարակած տեսանյութում երևում է Վենետիկի մեծ ջրանցքի, Պեկինի օդանավակայանի, Բեթղեհեմի, Հռոմի Տրևի շատրվանի, Միլանի փողոցների, Սանկտ Պետերբուրգի, Շանհայի «Դիսնեյլենդի» և շատ այլ տեսարժան վայրերի նախկին բազմամարդ տեսարանի և ներկայիս դատարկության հակադրությունը:
Տեսանյութն՝ այստեղ:














