Կարանտինի մեջ գտնվող իտալացիները պատշգամբներից երգեր են կատարել` բարձր տրամադրություն ապահովելու համար (տեսանյութ)

13:23 • 14.03.20

Իտալիայում կարանտինի մեջ գտնվող բնակիչները պատշգամբներից երգեր են կատարել, որի տեսանյութն էլ հայտնվել է համացանցում, գրում է The Guardian պարբերականը։ 

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով այս օրերին տանն է անցկացնում մոտ 60 միլիոն քաղաքացի, որոնք ճգնաժամային իրավիճակը բարոյահոգեբանորեն հաղթահարելու խնդիր ունեն։

Իտալիայում մարտի 13-ին նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 250 մարդ է մահացել։ Երկրում վարակի բռնկումից ի վեր մահվան դեպքերը հասել են 1266-ի, հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելլին։

Իտալիայում վիրուսի բռնկման պահից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 660-ի, որից այս պահին հիվանդ է 14 955-ը, ապաքինվել է 1439 մարդ։ 

Բորելլին պարզաբանել է, որ մահացածների միջին տարիքը 80 և ավելի է:

Մասնագետների տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների 20 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային։

Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է փետրվարի 21-ին։ Մինչ այս պահը երկրում անցկացվել է կորոնավիրուսի առնվազն 10 000 թեստ։

 

Կարանտինի մեջ գտնվող իտալացիները պատշգամբներից երգեր են կատարել` բարձր տրամադրություն ապահովելու համար (տեսանյութ)