Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի, իմ ու Աննայի թեստերի պատասխանը բացասական են.Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաստատված դեպքերը կրկին գրանցվել են հայտնի նշանդրենքի մասնակիցների շրջանակից:
«Լավ լուր էլ ունենք: Առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսըհայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա ևս մեկ թեստ կհանձնի և եթե դա նույնպես բացասական լինի, նա տուն կգնա»,-ասաց նա:
Վարչապետն ասաց նաև նշեց, որ իր և Աննա Հակոբյանի թեստը բացասական է եղել:
«Այս պահի դրությամբ խուսափել ենք կորոնավիրուսից»,-ասաց նա:










