Մառախուղը խափանել է Սոչիի օդանավակայանի աշխատանքը
Սոչիի օդանավակայանն ուժեղ մառախուղի պատճառով չի կարողացել 3 ավիաչվերթ ընդունել Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ տեղեկացնելով, որ օդանավերն ուղարկվել են պահեստային թռիչքուղի:
«Ուժեղ մառախուղի պատճառով Սոչիի միջազգային օդանավակայանում մեկնող և ժամանող երեք չվերթ է հետաձգվել»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ Մոսկվայից ժամանած երկու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգից ժամանած մեկ օդանավ ուղարկվել են Կրասնոդարի պահեստային օդակայան:
Շաբաթ երեկոյան օդանավակայանի տարածքում մառախուղ է բարձրացել, ինչը պատճառ է դարձել մի քանի ավիաչվերթների ուշացումների: Այդ չվերթների ուղևորների հետ աշխատում են օդանավակայանի ներկայացուցիչները:










