Ուկրաինացին փորձել է երկրից 50 հազար դիմակ տանել ԵՄ (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինացի սահմանապահները Լեհաստանի հետ սահմանին կանխել են արգելված ապրանքի արտահանումը երկրից:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ուկրաինացու ավտոմեքենայի մեջ 50 հազար շնչառական դիմակ են հայտնաբերել:
Պարզվել է, որ տղամարդը Renault մակնիշի ավտոմեքենայով Ուկրաինայից ուղևորվելիս է եղել ԵՄ երկրներից մեկը՝ «Շնչառական դիմակ, 203 FFP2 NR» ուղեբեռով, որի ընդհանուր քաշը կազմում էր ավելի քան 600 կգ:
Մեքենային թույլ չեն տվել անցնել սահմանը: Ստուգման աշխատանքները շարունակվում են:












